Առաքելություն
«Ինֆոքոմի» առաքելությունն է անկախ, խորաթափանց և համապարփակ լրագրության միջոցով ուժեղացնել Հայաստանի հանրության՝ տեղեկացված և հիմնավորված որոշումներ կայացնելու կարողությունը՝ նպաստելով երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։
Մենք աշխատում ենք՝ ապահովելու, որ Հայաստանի քաղաքացիներն ու բնակիչները ունենան հիմնավորված որոշումներ կայացնելու հնարավորություն՝ լինի դա հայտնի տեղեկությունների կարևորության ընդգծման, թե նոր փաստերի բացահայտման միջոցով:
Մեր դերն է աջակցել մարդկանց՝ ինչպես անձնական, այնպես էլ համայնքային և հանրային նշանակության որոշումների կայացման հարցում։
Մենք իրականացնում ենք մեր առաքելությունն անկախ կերպով՝ զերծ քաղաքական դերակատարների, ֆինանսական դոնորների, աջակիցների ու գործընկերների ազդեցությունից:
Մեր խմբագրական աշխատանքում մենք իրականացնում ենք խնդիրների համապարփակ լուսաբանում՝ հրապարակումներում հիմնվելով ուսումնասրությունների ու հետաքննությունների վրա, և ամրապնդելով դրանք տվյալներով:
Մենք ձգտում ենք առաջարկել ընթացիկ իրադարձությունների ավելի խորքային պատկեր՝ անտեսելով աղմուկն ու հասնելով էականին:
Մենք ժամանակ ենք տրամադրում և ուսումնասիրում խնդիրները բոլոր հնարավոր անկյուններից։
Տեսլական
Դառնալ Հայաստանում տվյալահեն հետաքնննական, հետազոտական և գիտական լրագրության առաջատար հարթակը։
Արժեքներ
Անկախություն
Մեզ համար դա նշանակում է ազատություն քաղաքական ազդեցությունից, ինչպես նաև ֆինանսական անկախություն։
Մենք ձգտում ենք անկախ լինել նաև մեր անձնական կողմնակալություններից և տեսակետներից՝ թիմում խրախուսելով առողջ բանավեճ ցանկացած հարցի շուրջ։
Մեր միակ իրական հանձնառությունը հանրային շահին ծառայելն է։
Փաստ, փաստ և փաստ
Մենք կարևորում ենք տվյալների և ապացույցների վրա հիմնված փաստական լրատվությունը, անկողմնակալ ենք փաստերի նկատմամբ, տարանջատում ենք կարծիքը փաստից, բացահայտ ուղղում ենք սխալները և հրապարակայնորեն ներողություն ենք խնդրում դրանց համար։
Ազնվություն
Մենք պահպանում ենք ազնվությունը մեր լսարանի և թիմի հետ՝ լինելով թափանցիկ մեր ֆինանսավորման աղբյուրների հարցում և հստակ տարանջատելով գովազդային կամ գործընկերային բովանդակությունը լրագրողական նյութերից։
Մենք պահպանում ենք ազնվությանը մեր գործընկերների հանդեպ՝ խստորեն խուսափելով գրագողությունից։
Մենք պահպանում ենք ազնվությունը մեր աղբյուրների հանդեպ՝ երբեք չբացահայտելով նրանց ինքնությունը, եթե խոստացել ենք գաղտնիություն։
Մենք մնում ենք ազնիվ նրանց հանդեպ, ում մասին գրում ենք՝ լսելով նրանց տեսակետները և տրամադրելով ողջամիտ ժամկետում արձագանքելու հնարավորություն։
Ներառականություն և հանդուրժողականություն
Մենք փորձում ենք անդրադառնալ հասարակության բոլոր շերտերին վերաբերող խնդիրներին՝ առանց թեմատիկ սահմանափակումների։
Մենք վճռականորեն մերժում ենք սեռի, լեզվի, էթնիկ պատկանելության, սոցիալական կարգավիճակի կամ կրոնական պատկանելության հիման վրա խտրականությունը, անհանդուրժողականությունը և ատելության հրահրումը և ակտիվորեն աշխատում ենք դրանք բացահայտելու ուղղությամբ։
Չվնասել
Մենք չենք չարաշահում լրատվամիջոցների հետ շփման փորձ չունեցողների վստահությունը։
Մենք հետևում ենք անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանմանը։
Մենք առանձնահատուկ նրբանկատ ենք անչափահասների, առողջական խնդիրներ ունեցող անձանց կամ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող մարդկանց վերաբերյալ հրապարակումներում։