ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի փակ հանդիպումը՝ Վրաստանում գործող լրատվամիջոցների հետ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացավ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի» կայքերի գլխավոր խմբագիրները, քաղաքագետներ։

Վլադիմիր Կարապետյանը կարեւորեց նման հանդիպումները՝ թե՛ կարծիք ձեւավորողների, թե՛ լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների, թե համայնքային կառույցների հետ։ «Ես վարչապետի մամուլի քարտուղարն եմ, իմ պարտականությունների մեջ մտնում է նաեւ նման հանդիպումների անցկացումը, որոնց ժամանակ ներկայացնում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ներկայացնում վարչապետի գործունեությունը, խոսում նրա առաջնայնությունների, բարեփոխումների տրամադրվածությունների ու ընթացքի մասին»,-ասաց նա։

Մամուլի խոսնակը նշեց, որ նման հանդիպումներ եղել են նաեւ Ռուսաստանում եւ վստահություն հայտնեց, որ կլինեն շարունակական։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.