Վստահ եմ, որ ԱՀ-ում ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ կունենանք. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ կառավարության անդամների և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր Արցախի տնտեսության մեջ բանկային համակարգի ներգրավվածությանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա մասնավորապես ասել է. «Խորհրդակցությանը ներկա էին ավելի քան 10 բանկերի ղեկավարներ, որոնք արդեն ներգրավված են ԱՀ տնտեսության մեջ: Մենք քննարկել ենք Արցախի տնտեսությունում նոր գործիքների և նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների, ինչպես նաև բանկային ծառայություններն օգտվողներին ավելի հասանելի դարձնելու վերաբերյալ հարցեր:

Անդրադարձել ենք նաև մի շարք նոր ծրագրերի, մասնավորապես, ԱՀ իշխանությունների կողմից ներկայացվելեն բնակարանաշինության նոր ծրագրերը: Այս հանդիպումը նոր ակտիվություն է հաղորդել ոլորտի պատասխանատուների մոտ: Վստահ եմ, որ ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ կունենանք տարվա վերջին, և մեր ներգրավվածությունն ավելի շատ կլինի ԱՀ տնտեսությունում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.