ՀՀ-ն կարևորում է ԵԽ-ի բացառիկ դերի ամրապնդումը. Ն. Փաշինյանը ուղերձ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին Խորհրդի 70-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական ճարտարապետության հիմնակունքներից մեկը։

Այսօր յոթանասուն տարին բոլորող Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա խարսխված համընդհանուր արժեհամակարգ և եվրոպական միասնական իրավական տիրույթ է՝ 840 միլիոն քաղաքացիների համար։

Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի բացառիկ դերի շարունակական ամրապնդումը և պատրաստ է աջակցել կազմակերպությանն իր հետագա բարեփոխումներում։

Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթում եմ Եվրոպայի խորհրդին անսասան կենսունակություն՝ ի նպաստ եվրոպական մայրցամաքում պաշտպանված ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, հանուն «Մեր իրավունքների, մեր ազատությունների և մեր Եվրոպայի»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.