Շերեմետևոյում բռնկված օդանավում եղած 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը |hetq.am|

Hetq.am: Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հրդեհված ինքնաթիռում եղած 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել էր 13 զոհի մասին:

Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունը սկզբում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել ռուսական ԶԼՄ-ներում, օրինակ՝ եթե 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը, ապա ինչու միանգամից չի հայտարարվում 41 զոհի մասին: Մի քանի լրատվամիջոցներ էլ գրել էին, որ 37-ը փրկվել են, 13-ը՝ զոհվել, մնացած 28-ի ճակատագիրն էլ անհայտ է:

Ավելի ուշ, այնուամենայնիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածքային վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան վերջիվերջո հաստատեց, որ միջադեպի հետևանքով զոհվել է 41 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.