Տպավորություն է, որ եթե մեկը պետգնումներում ձրի ապրանք առաջարկի, կհաղթի. Փաշինյանը դժգոհեց |news.am|

news.am: Կառավարության այսօրվա քննարկումներին է ներկայացվել պետական գնումների կարգավորումների փոփոխության հարցը։ Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախատեսվում է ավելի ճկուն դարձնել գնումների համակարգը, պաշտպանության ոլորտի գնումների համար առանձնահատկություններ են սահմանված, ինչպես նաեւ հաշվի են առնվում փոքր ու միջին բիզնեսի ներառումը եւ այլն։

«Մրցակցային գնման ընթացակարգերի կիրառման դեպքում, ծառայությունների մասով 
Ջանջուղազյանի խոսքով, որ այս օրենքը երբեմն մեկնաբանվում է այնպես, որ պետությունը պետք է գնի ամենացածր գնով ապրանքները, թեեւ դրանք կարող են լինել ցածրորակ։ Իրականում, ըստ նախարարի, այդպիսի սահմանափակում չկա, եւ կարելի է ընտրել նաեւ գին/որակ համադրությամբ ավելի թանկարժեք ապրանքներ։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ֆինանսների նախարարի դիտարկումը շատ կարեւոր է. «Պարզվում է պետական գնումով անորակ ապրանք է ձեռք բերվել ու հարց է, թե ինչու է ձեռք բերվել: Պարզվում է մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել:

Տպավորություն է, որ եթե մեկը ձրի առաջարկի, կհաղթի: Այնպես որ ցածր գին չի նշանակում ձեռք բերել ցածրորակ ապրանքներ, որոնք անպիտան են: Ցածր գին նշանակում է մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հավանաբար կարիք կա, որ պետական գնումների մասին դասընթաց կազմակերպվի պետական մարմիններում, որպեսզի այդ կարծրացած մոտեցումը չգործի, թե պետք է միշտ գնել էժան ապրանք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.