Հայաստանը երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը. ՀՀ վարչապետը՝ ԵԱՏՄ նիստում |aysor.am|

aysor.am: Ինչպես բազմիցս նշել եմ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր ղեկավարության առաջնահերթություններից մեկն է, այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանում տեղի են ունենում արմատական բարեփոխումներ, որոնք վերաբերում են մեր հասարակության բոլոր ոլորտներին: Դրանց վերջնական նպատակն է մրցակցային ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումը», – ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ վերջին տարում հաջողվել է շոշափելի արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտի ստեղծման, դատական իշխանության անկախության հարցերում:

«Մեզ հաջողվել է մինիմալի հասցնել արհեստական մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների գործունեությունը: Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող մանիպուլացիա իրականացնել իր քաղաքական ազդեցությամբ ու ազդեցության լծակներով՝ տնտեսական նպատակների հասնելու համար», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա առողջացրել է տնտեսական ու քաղաքական մթնոլորտը երկրում:

«Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ է քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը», – ասաց Հայաստանի վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.