Վարչապետը ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկն է համարում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը |armenpress.am|

armenpress.am: Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները ներդաշնակ են մեր միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես հետևանք, մենք ընկալում ենք անդամակցությունը Միությանը` որպես մեր կառավարության նպատակներին հասնելու գործիքներից մեկը և իբրև տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։ Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկը գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումն է և ընդհանուր էլեկտրոէներգիայի շուկայի ձևավորումը։

«Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից մեկը` ԵԱՏՄ-ի թվային օրակարգի լիարժեք իրականացումը:

Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.