tert.am: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները կառուցողական էին։ Այս մասին Երևանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարման խորհրդի նիստում հայտարարեց Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը՝ խոսելով նեղ կազմով հանդիպման մասին։
«ԵԱՏՄ ստեղծման 5 տարիների ընթացքում կարևոր է գնահատել կատարած աշխատանքը։ Այս ընթացքում քիչ բան չի արվել, ընդունվել են նորմատիվ ակտեր, կառավարման ու կոորդինացման խումբ է ձևավորվել, կատարվել է անդամ 5 պետությունների հետ երրորդ երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման աշխատանք։ Բայց չի կարելի մոռանալ դեռևս չլուծված խնդիրների մասին։ ԵԱՏՄ ստեղծման առանցքային նպատակներից մեկը արդյունավետ ներքին շուկայի ձևավորումն էր։ Այս ճանապարհային մեզ սպասվում են բարդ խնդիրներ»,- ասաց Սերգեյ Ռումասը։