Նավալնին ազատ է արձակվել |azatutyun.am|

azatutyun.am։ 30-օրյա կալանքից հետո այսօր առավոտյան ազատ արձակվեց ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին:

Քաղաքական գործիչը այս տարվա ընթացքում հերթական վարչական կալանքի էր ենթարկվել հանրային միջոցառման անցկացման կարգը խախտելու մեղադրանքով:

Հուլիսի 28-ին առավոտյան Ալեքսեյ Նավալնին բանտից հոսպիտալացվել էր, ըստ պաշտոնական վարկածի՝ եղնջացան ախտորոշմամբ:

Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ երբեք որևէ ալերգիա չի ունեցել, միևնույն ժամանակ, հակված չէ այն կարծիքին, թե ոստիկանները կարող էին թունավորել իրեն մեկուսարանում, բայց և չի բացառել, որ դա կարող էր անել կողմնակի անձ:

Քաղաքական գործչի անձնական բժիշկ Անաստասիա Վասիլևան կարծիք էր հայտնել, թե մեկուսարանում կարող էր «քիմիական նյութ» լինել, որն էլ ալերգիկ դրսևորումների պատճառ է դարձել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.