Կառավարության օրակարգում է Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին նախագիծը |aysor.am|

aysor.am։ Քիչ առաջ մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում այսօր 49 հարց է։ Դրանցից 32-ը չզեկուցվող են:

Կառավարությունը, մասնավորապես, նախատեսում է քննարկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Կքննարկվեն նաև «Արթիկի N 1 հատուկ դպրոց», «Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց», «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ3 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու մասին որոշման նախագծերը:

Նշենք նաև, որ Կառավարությունը Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար արտոնություն կտրամադրի 3 ընկերության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.