Քննչական կոմիտեն հաստատել է Infocom-ի բացահայտումը, սակայն ապատեղեկատվական հայտարարությամբ

Քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել, որով հաստատել է Infocom-ի բացահայտումը՝ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարարի ազգակցական կապի վերաբերյալ։

Սակայն քննչական կոմիտեն իր հայտարարության մեջ նշել է․ «․․․Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է․․․»։

Այս մասով հարկ ենք համարում հիշեցնել, որ Infocom-ի հոդվածում չի գրվել, որ Քննչական կոմիտեն է դրական եզրակացություն տվել։ Ամուլսարի հանքի նախագծին վերաբերող տողերը ներկայացնում ենք ստորև․

Վերոնշյալ տողերից ակնհայտ երևում է, որ Infocom-ի հոդվածում Ամուլսարի հանքի նախագծին դրական եզրակացություն տալը և/կամ հաստատելը չի վերագրվել Քննչական կոմիտեին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.