Վրաստանի նախագահը նշել Է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող Է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ երկխոսության վերսկսման համար, միայն այս դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին: Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է Euronews ռադիոալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել օգոստոսի 28-ին:

«(Ռուսաստանի հետ) ինչ-ինչ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար մեզ անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել այնպիսի փոքր հարեւանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Նաեւ Ռուսաստանը պետք Է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքով:

Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, ես վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսությանն ապագայում»,-ասել Է նա:

Զուրաբիշվիլին հիշեցրել Է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.