Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության տնօրենին

ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120.000.000 ՀՀ դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջինիս պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:
Նախաքննությունը շարունակվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.