ԱԺ-ում գույքի պակասորդի դեպքով հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա |pastinfo.am|

pastinfo.am։ Ազգային ժողովում գույքի պակասորդի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա։ Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը գրություն էր ուղարկել այն մասին, որ ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրամի գույքի պակասորդ կա, ինչի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, եւ հետագայում հարուցվել է քրեական գործ։

Արեւիկ Խաչատրյանը մանրամասնեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իրենց գրությամբ դիմել է այս տարվա հուլիսի 3-ին. «Աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի նստավայրի տարածքում իրականացվել է հիմնական միջոցների գույքագրում, ինչի արդյունքում պարզվել է, որ որոշակի միավոր հիմնական միջոցների պակասորդ կա։ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատարստվել եւ պարզվել է, որ պակասում է 36 միավոր գույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 15. 554. 953 ՀՀ դրամ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.