Հարավային Օսիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին |shantnews.am|

shantnews.am: «Հարավային Օսիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, նույնիսկ եթե նրան հրավիրեն»,- հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳՆ Դմիտրի Մեդոևը՝ հայտնում է IA Res-ը:

«Մենք կասենք մեր ծանրակշիռ «ոչ»-ը, եթե անգամ մեզ խնդրի Հյուսիսատլանտյան դաշինքը՝ անգամ գործող քարտուղարի շուրթերով: Հարավային Օսիայի Հանրապետությունը խաղաղ պետություն է, և ագրեսիվ դաշինքներին անդամակցելը կարող է վնաս հասցնել մեր երկրի իմիջին»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» Դմիտրի Մեդոևի խոսքերը:

Նա նաև մեկնաբանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի վերջին հայտարարությունը:

«Ասում են՝ ճշմարտությունը վեճի ընթացքում է ծնվում… Կարծում եմ, իզուր են նրանք մեզ համար անհանգստանում՝ Հարավային Օսիայի համար անընդունելի են երկու տարբերակներն էլ: ՆԱՏՕ-ն սպառնալիք է խաղաղության և անվտանգության համար ոչ միայն Հարավային Օսիային: Դա վտանգավոր արկածախնդրություն է ՝ ուղղված առաջին հերթին Ռուսաստանին:

Դա ակնհայտ է: Մեզ սկզբունքորեն եռնտու չէ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ նման հարևանությունը կարող է դառնալ լուրջ սպառնալիք մեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար»,- ընդգծել է Մեդոևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.