Ռուսաստան-Վրաստան ուղիղ ավիաչվերթների արգելքի հետևանքները. օգոստոսին ուղևորահոսքը նվազել է |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի 5 օդանավակայաններն օգոստոս ամսվա ընթացքում 583 հազար ուղևոր են ընդունել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 11 տոկոսով: Այս մասին նշված է օդանավակայանների միավորման կողմից տարածած հայտարարությունում:

Բացի այդ, հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ուղևորահոսքի աճ է գրանցվել՝ գերազանցելով 3,6 միլիոնը (8%) :

Միակ օդանավակայանը, որտեղ ամռան վերջին ամսվա ընթացքում արձանագրվել է ուղևորների աճ՝ Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանն է: Եվրոպական երկրներից այլ ավիաընկերությունների հետ միասին հենց Քութայիսիում է գործում մատչելիությամբ հայտնի Wizz Air-ը:

«Ելնելով այն դինամիկայից, որ Վրաստանի օդանավակայաններում վերջին տարիների ընթացքում գրանցվել է, այդ թվում նաև 2019-ի երկու եռամսյակների ընթացքում, մենք ակնկալում էինք ուղևորահոսքի աննախադեպ աճ նաև օգոստոսին, սակայն հունիսի 20-ի իրադարձությունները ամբողջովին այլ պատկեր են ստեղծել»,- ասված է հայտարարությունում:

Տարածված հաղորդագրությունում ասվում է նաև, որ Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել նվազագույնի հասցնել Ռուսաստան-Վրաստան ուղիղ ավիաչվերթների բացասական արդյունքը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումն ի հայտ եկավ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի այցելության ու դրան հաջորդող բողոքի ալիքի արդյունքում: Մոսկվան հուլիսի 8-ից արգելել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.