Արծրուն Հովհաննիսյանն իրավաչափ չի համարում ադրբեջանցի ահաբեկիչների փոխանակումը հայ գերիների հետ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իրավաչափ չի համարում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկ»-ում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ:

Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ փոխանակման նմանատիպ հնարավորություն կա՞, թե ոչ:

«Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են: Կա ևս մեկ հանգամանք՝ պետք է ճշտել` ադրբեջանական կողմը համաձա՞յն է, թե` ոչ կամ նրանք ցանկանո՞ւմ են այդ երկուսի դիմաց բոլորին ետ տալ»,- նշեց Հովհաննիսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.