Հիմնադրամից փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին |aysor.am|

aysor.am։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի շատ հստակ քաղաքականություն, այն է՝ հնարավորութունների մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ, որպեսզի հայրենիքի համար զոհված և հաշմված մեր բոլոր զինծառայողների հնարավորությունները հավասարվեն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ հնարավոր չէ լուծել հիմնադրամի միջոցներով և օրենքի սահմաններում։ Եթե մենք մոտենալու ենք ներքին շեմին, (իսկ մեզ համար շատ սկզբունքային է, որ հասնենք 1992 թվական), հասկանալի է, որ այդ դեպքում ունենալու ենք բավական մեծ թիվ։ Դրա համար համապատասխան գումար, բնականաբար, պետք է լինի։ Պետք է փորձենք խելամիտ առաջ շարժվել», – ասաց բանախոսը։

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը հիմնադրամի գործունեության մասով նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Այն թույլ կտա հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում, այլ նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին։

«Մոտ մեկ տասնյակ շահառու ունենք, որոնք օրենքի ընդունումնից հետո կհայտնվեն ցուցակներում», – նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.