Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել |aysor.am|

aysor.am։ Սեպտեմբերի վերջին մեկնարկելու է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Բավական հագեցած օրակարգ է։ Նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ», – այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ գագաթաժողովին հանդիպում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, Աննա Նաղդալյանն արձագանքեց.
«Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը հանաձայնել են։ Իսկ թե որտեղ և ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.