Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից |pastinfo.am|

pastinfo.am։ Վրացական խորհրդարանը հրաժարվել է սատարել բանաձևին, որը ներկայացվել է խորհրդարանում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ընկերներից և համակիրներից բաղկացած ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից: Այս մասին գրում է REGNUM գործակալությունը:

«Եվրոպական Վրաստան» -ի ներկայացրած բանաձևը ենթադրում է, որ երկրի իշխանությունները պետք է դիմեն ԱՄՆ-ին և Եվրամիությանը` խնդրելով ԵՄ-ից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել` կապված «բուն վրացական տարածքների` Աբխազիայի և Հարավային Օսիայի գրավման հետ»: Խորհրդարանի դիրքորոշումն այս հարցում արտահայտել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Վոլսկին:

Ըստ Վոլսկու, Սաակաշվիլու կողմնակիցների նախաձեռնությունը վնասակար է երկրի համար և նպատակ ունի հարված հասցնել Վրաստանին, նրա բնակչությանը և Ռուսաստանում վրացական սփյուռքին: Ըստ նրա, այս բանաձևի ընդունումը առաջ կբերի Ռուսաստանի կողմից պատասխան գործողություններ և իրական պատժամիջոցներ:
Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային ցույցերի հետ կապված:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.