shantnews.am։ Ազգային ժողովի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Լիբանանի միջոև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որով անդրադարձ է կատարվում բազմաթիվ ոլորտների՝ ռազմական սպորտից մինչև ռազմարդյունաբերություն, ռազմատեխնիկական և խախաղապահ համագործակցություն։
«Այս նախագիծը խիստ կարևոր է մեզ համար, որովհետև ՄԱԿ-ի մանդատի ներքո Լիբանանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը։ Այս պայմանագրով որոշակի հստակեցվում են նաև նրանց կարգավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ ևս», – նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Փոխնախարարը հայտնեց, որ այժմ Լիբանանի հետ կան նաև ռազմական-ռազմատեխնիկական լավ հարաբերություններ, իսկ պայմանագիրը կօգնի զարգացնել այդ հարաբերությունները։