Ծառուկյանն օլիգարխ է և ենթակա է անցումային արդարադատության․ «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ

Գագիկ Ծառուկյանն ակնհայտորեն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ուստի չի կարող լինել պատգամավոր։ Մեզ հետ զրույցում անդրադառնալով ՔՈ ՍԴԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով դիմումին՝ ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը։ 

Նա նաև նշեց, որ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, և որ օլիգարխները վերածվել են ընդամենը խոշոր սեփականատերերի։ «Նման պնդում կարող ենք անել միայն անցումային արդարադատության իրականացումից, տնտեսական լյուստրացիայից և դրա հիման վրա եկամուտների օրինականացումից հետո»,- ասաց նա։
 
Վահագն Ավագյանի խոսքերով՝ քանի որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է և ենթակա է անցումային արդարադատության ու լյուստրացիայի, նրա և մյուս օլիգարխների քրեական պատասխանատվության հարցը պետք է լուծվի այդ կարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով |pastinfo.am|

Արմեն Բիլյանը ցանկացել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել. տուժող ոստիկան |hetq.am|

Վիտալի Բալասանյանը պաշտոնապես սպառնում է կրկնել Բերձորը. Սասնա ծռեր

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.