Կիևում ռուսական անձնագրեր ստացող ուկրաինացիներին սպառնում են զրկել քաղաքացիությունից |tert.am|

tert.am: Ուկրաինայի ժամանակավորապես շրջափակված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Յուրի Գրիմչակը հայտարարել է, որ Դոնբասի՝ Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների բնակիչներին ՌԴ անձնագրեր ստանալու համար պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից:

Ինչպես նշում է 5.ua-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը քաղաքացիներին իրավունք է տալիս միայն մեկ երկրի անձնագիր ունենալ:

«Ուստի նրանք, ովքեր կստանան կամ արդեն ստանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, կարող են կորցնել Ուկրաինայի քաղաքացիությունը»,-ասել է տեղակալը:

Գրիմչակի համոզմամբ՝ պարզեցված կարգով ռուսական անձնագրերի տրամադրումը, ըստ ամենայնի, կթեթևացնի «այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների գրոհայինների կյանքը», ինչն էլ ռուսական իշխանությունների նպատակն է:

Ըստ պաշտոնյայի՝ ռուսական քաղաքացիության տրամադրման արդյունքում Մոսկվան ապագայում հիմքեր կունենա հայտարարելու, որ Ուկրաինայի արևելքում պաշտպանում է իր քաղաքացիներին: Բացի այդ, հիշյալ ինքնակոչ հանրապետությունների ղեկավարները, ՌԴ քաղաքացիություն ստանալով, կկարողանան ապագայում Ուկրաինայի տարածքում խուսափել քրեական հետապնդումից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.