ՀՀ-ում տասնյակ հազարներով թոշակառուներ, որոնք գոյություն չունեն, թոշակ են ստանում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, երբ ներկայացնում էր ԱԺ Լուսավոր հայաստան խմբակցության պատգամավորների ներկայացրած Պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան նկատողություն արեց:

«Ես չեմ հասկանում այն նախագծերը, որով մեզ առաջարկում են հետ գնալ: Այս իրավիճակն ինչի՞ց է առաջացել, ասում են, որ մեր հիշողությունը կարճ է, բայց այդքան էլ կարճ չէ: Այս ամենն առաջացել է այն բանի արդյունքում, որ ՀՀ-ում տասնյակ հազարներով թոշակառուներ, որոնք գոյություն չունեն, թոշակ են ստանում: Եվ դրա արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել:

Հիմա մենք առաջարկում ենք էլի մեխանիզմ ստեղծել, որ հինը նորից տեղի ունենա: Այսինքն՝ 10 տարի անցավ, բոլորս մոռացանք ամեն ինչ, նորից սկսում ենք զրոյի՞ց, սա անհասկանալի տրամաբանություն է»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ մինչև այսօր ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ, և կառավարությունից մեծ ջանքեր են պահանջվում այդ համակարգի հետևից գնալու:

«Փոխանակ մենք մտածենք ոնց անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենանք, հիմա մենք ասում ենք՝ եկեք միջանցք բացենք, որ նորից դա կրկնվի: Դա բացարձակ անընդունելի բան է»,- ասաց Փաշինյանը:

Զարուհի Բաթոյանն ասել էր, որ պատգամավորների առաջարկը կառավարությունը մերժում է, բայց իրենց նախարարությունում կա մի նախագիծ, որով կոնկրետ անձանց միջոցով վերահսվելու է թոշակառուների ու նպաստառուների հարցը, նրանց գոյություն ունենալու փաստը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.