armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը, եթե նա «Ճիշտ քայլեր» անի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային սահմանափակումների խստացում Է սպառնում:
«Մենք շատ խիստ բռնարգելք եւ պատժամիջոցներ կսահմանենք Կուբայի նկատմամբ՝ կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա «…»: Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան կարող Է մեծ օգուտ քաղել, մենք կարող ենք բացվել (հանել սահմանափակումները, բռնարգելքը), բայց մենք վերջ ի վերջո կփակվենք, եթե նրանք չհեռանան Վենեսուելայից»,- ասել Է նախագահը Fox Business հեռուստաալիքի եթերում: Նա վերստին քննադատության Է ենթարկել Վենեսուելայի իշխանություններին՝ ԱՄՆ-ից մարդասիրական օգնությունն ընդունելուց հրաժարվելու համար: