azatutyun.am: Ոստիկանությունը ողջ Ռուսաստանով մեկ տասնյակ քաղաքացիների է բերման ենթարկել մայիսմեկյան հանրահավաքների և հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնց մասնակցում էին ընդդիմության ակտիվիստները, կոմունիստները և արհմիությունների անդամները:
Սանկտ Պետերբուրգում իրավապահները ցրել են ընդդիմության հանրահավաքը և 69 հոգու բերման ենթարկել, երբ մասնակիցները նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող կարգախոսներ են հնչեցրել։ Ակտիվիստներից ոմանք «Պուտինը գող է», « Սա մեր քաղաքն է» կարգախոսներ էին հնչեցնում, մյուսները «Պուտինն անմահ է» գրությամբ պաստառներով էին եկել:
Բողոքի ցույցերի կազմակերպիչները նշում են, որ դրանք անցկացվել են Ռուսաստանի շուրջ երեք տասնյակ քաղաքներում: