Պուտինը ինտերնետի ռուսական հատվածը մեկուսացնելու մասին օրենք է ստորագրել |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտերնետի ռուսական հատվածը մեկուսացնելու մասին օրենք է ստորագրել։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ․ նոյեմբերի 1-ից։ Դրա մի շարք դրույթներ, այդ թվում՝ դոմենային անունների ազգային համակարգի մասին դրույթը, կսկսի գործել 2021 թվականից։

Պետդուման օրենքը հավանության է արժանացրել ապրիլի 16-ին, Դաշնային խորհուրդը՝ ապրիլի 22-ին։

Ինչպես գրում է Meduza-ն, օրենքի հեղինակների վարկածով՝ սա պահուստ է «սեւ օրվա» համար։ Եթե որեւէ մեկը գրոհի (սպառնա սահմանափակել կամ անջատել) ինտերնետի ռուսական հատվածը, «Ռոսկոմնադզորը» կենտրոնացված կառավարումն իր վրա կվերցնի։ Հաստատությունը կֆիլտրի ողջ ինտերնետ-թրաֆիքը արգելափակման հատուկ համակարգերի միջոցով, որոնք անվճար կբաժանվեն կապի օպերատորներին։ Վերջինները պարտավոր կլինեն կատարել «Ռոսկոմնադզորի»ուղիղ կարգադրությունները, մասնավորապես՝ պահպանել թրաֆիքի երթուղու կանոնները՝ փաստացի փակելով այն երկրի ներսում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.