Զուրաբիշվիլին աննպատակահարմար է համարում Վրաստանում ամերիկյան բազաների տեղակայումը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նպատակահարմար չի համարում երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը: Այս մասին Վրաստանի նախագահը հայտարարել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում:«Այս երկիրը մի վայրում է, որտեղ պետք է ամրապնդել անվտանգությունը:

Անհրաժեշտություն չկա դիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք: Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները պատրաստ է այստեղ ունենալ ռազմակայան, որը կգրավի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ահաբեկչական շարժումների ուշադրությունը, որոնք շատ ակտիվ են մեր տարածաշրջանում», – հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.