news.am: ԱՄՆ-ը կարող է ապագայում ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը։
«Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ է, եւ մենք լի ենք կողմերի հետ աշխատելու հաստատակամությամբ, որպեսզի օգնենք բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը։ Սրա հետ կապված՝ ԱՄՆ-ը կարող է ընդունել ապագայում արտգործնախարարների հանդիպումը։ Ներկայում քննարկվում է նման հնարավորությունը։ Մենք հուսով ենք, որ կարող ենք ապագայում էլ կիսվել դրական նորությամբ»,- ասել է Ուիլյամ Գիլը։