Ցույց Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ |aliq.ge|

aliq.ge։ Հունիսի 20-ի գործով ձերբակալվածների հարազատները և աջակիցները Թբիլիսիի քաղաքային դատարանի հարակից տարածքում բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք հայտարարում են, որ 7 ձերբակալվածներն էլ ապօրինաբար են ազատազրկվել:

Ցույցին միացել է նաև 2017թ. Պանկիսիի կիրճում հատուկ գործողության ժամանակ մահացած 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին:

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում պետք է մեկնարկեր հունիսի 20-ին ձերբակալված 7 անձանց դատական նիստը, որը, սակայն հետաձգվել է՝ մեղադրյալներից մեկի փաստաբանի չներկայանալու պատճառով:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 16-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.