Միհրան Պողոսյանը ՌԴ-ում քաղաքական ապաստան չի ստացել. ՌԴ դեսպան |24news.am|

24news.am։ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում հայաստանյան իրավավապահների կողմից, Ռուսաստանում քաղաքական ապաստան չի ստացել։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երկրորդ աշխարհամարտի նվիրված կլոր սեղան-քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել։ Ինչ վերաբերվում է Պողոսյանին, իմ ունեցած տեղեկություններով ընթանում է իրավական գործընթաց, համապատասխան փաստաթղթերի փոխանցում», – նշել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։

Ինչ վերաբերվում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում՝ դեսպան Կոպիրկինը խորհւորդ տվեց դիմել համապատասխան մարմիններին։

«Պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Այստեղ կարող է դեր խաղալ քաղաքացիության հարցը, կամ կան այլ հարցեր», – հավելել է նա։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի կողմից հետախուման մեջ գտնվող անձանց չհանձնելու գործընթացը յուրօրինակ «մեսիջ է» նոր իշխանություններին՝ Կոպիրկինը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ Երևանն ու Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են։

«Միակ «մեսիջը», որ կա մեր կողմից այն է, որ ՌԴ-ն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք», – հավելել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.