Վիտալի Շիշկինին ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը տեղեկություն չունի |24news.am|

24news.am: Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը ոչ մի տեղեկության չի տիրապետում և չի պատրաստվում մեկնաբանել դրա մասին լուրերը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ո՜չ, մենք տեղեկատվություն այդ հարցով չունենք։ Առաջնորդվում ենք պաշտոնական մարմինների այն հայտարարությամբ, որ ՀՀ-ում ոչ մեկին քաղաքական ապաստան չեն տվել», – ասել է նա։

Վերջին օրերին հայաստանյան քաղաքական դաշտում և համացանցային օգտատերերի շրջանում ակտիվորեն քննարկվում է Վիտալի Շիշկինին ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու մասին լուրերը։ Ընդ որում, դրանք որևիցե կերպ պաշտոնական Երևանի կողմից հաստատում այդպես էլ չստացան։ Քաղաքական ապաստանի մասին հայտարարել էր ինքը՝ Շիշկինը, ով տեղադրել էր «քաղաքական ապաստան ստանալու մասին» հատուկ փաստաթուղթ իր ֆեյսբուքյան էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.