Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափը կբարձրանա

Կառավարությունը հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։

Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից՝

  • Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ
  •  Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից
  •  Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով
  •  Նախազգուշացնել ծխելու վտանգների մասին
  •  Ծխախոտային արտադրանքի գովազդի, հովանավորման և խրախուսման արգելք
  •  Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում

Ծրագրի ներդրման արդյունքում 15 տարվա կտրվածքով կփրկվի 7000 կյանք, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները. կկանխվեն 3331 ինսուլտներ, 3638 դեպքով կնվազեն սրտի իշեմիկ հիվանդությունները, 36352 տարով կավելանան առողջ կյանքի տարիները: Այս միջոցառումները ներառված են հակածխախոտային օրենքի նախագծում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.