Մոպեդ վարելու համար վարորդական վկայական կտրվի 16 տարեկանից. ԱԺ է ներկայացվել ճանապարհային երթևեկության բարեփոխումների փաթեթ |aysor.am|

aysor.am: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել ճանապարհային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական մեծ փաթեթ։

Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։

Սահմանվում է նաև էլեկտրոմոբիլ հասկացությունը։ Այսուհետև հնարավոր կլինի գրանցել ու հաշվառել մոպեդները, իսկ դրանք վարելու համար պարտադիր է լինելու վարորդական վկայական ունենալը։

«Մոպեդ վարելու իրավունքի վարորդական վկայականը կարող է տրամադրվել 16 տարեկանից սկսած», – ներկայացրեց Քոչարյանը։

Կատարված մյուս փոփոխությունը վերաբերում է փաստաթղթաշրջանառության նվազեցմանը. ըստ ոստիկանության պաշտոնյայի, տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներ կատարելու համար պարտադիր չէ անձամբ ՃՈ ներկայանալ և դրանք անել համացանցի միջոցով։ Քոչարյանն ասաց, որ այս նպատակով ծրագրային ապահովումն այժմ ավարտական փուլում է։

«Օրինագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը այլևս տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը հանելու եղանակով չի արգելի տրանսպորտային միջոցի շահագործումը։ Օրենքով սահմանված ժամկետում տեխզննություն չանցնելու, տեխզննության կամ հաշվառման կտրոնը փակցված չլինելու դեպքերում։

Դրա փոխարեն տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվելու է տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու եղանակով, որի դիմաց վարորդին տրվելու է 10-օրյա գործողությամբ ժամանակավոր փաստաթուղթ՝ այդ ընթացքում խախտումները վերացնելու նպատակով», – ներկայացրեց Հովհաննես Քոչարյանը։

Նախագծով երթևեկության լրացուցիչ պահանջենր են սահմանվում հեծանվորդների ու մոպեդ վարողների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.