Առաջարկվում է ուժային կառույցների զինվորական կենսաթոշակը նշանակելու գործառույթը վերապահել սոցիալական ապահովության ծառայությանը |hetq.am|

hetq.am։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության զինծառայողների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը վերապահել սոցիալական ապահովության ծառայությանը։ Գործող կարգով կենսաթոշակները նշանակում են առանացված կերպով այս մարմինները։

Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ այս որոշման հիմք է հանդիսացել վարչապետի աշխատակազմում ապրիլի 5-ին կայացած խորհրդակցությունը։ Դրա արդյունքում հանձնարարվել է քննարկել պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը ծառայությանը փոխանցելու հարցը։

Նախատեսվում է, որ սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը զինվորական կենսաթոշակը կնշանակի զորացրման հրամանի քաղվածքի և զինվորական ծառայության ստաժի մասին համապատասխան մարմնի (որտեղ ծառայել է զինծառայողը) ղեկավարի սահմանած ստորաբաժանման տված տեղեկանքի հիման վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.