ԱԺ. Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի քննարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովում ներկայացվեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

«Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարման հետևանքով պատահարի և մահվան կամ վիրավորվելու պատճառականությունը ՃՈ-ում պարբերաբար իրականացվող վերլուծության արդյունքում ճանաչվում է որպես օրինաչափություն: Վերջին տարիներին արձանագրված խախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ հատկապես աճել են արագության գերազանցման դեպքերը։

Դրանք մահերի և վիրավորումների պատճառ հանդիսացող վթարների առաջացմանը նպաստող հիմնական գործոններից են։ Այս ամենը հաշվի առնելով՝ արագության գերազանցումը ներառվել է տուգանային միավորների համակարգ»,- ասաց Քոչարյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.