ՌԴ Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր դեմ հետմահու քրեական գործ չի հարուցել |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հետմահու քրեական գործ չի հարուցի Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության համար մեղադրվում են նրա երեք դուստրերը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

Նրա խոսքով՝ նախ քննիչը պետք է Խաչատուրյանի մահվան վերաբերյալ հետմահու քրեական գործ հարուցելուց հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնի:

«Այդ որոշումը վերականգնողական չէ, քանի որ դրանում թվարկված են հանցանքներ, որոնք նա գործել է որպես արձանագրված փաստ»,- ասել է փաստաբանը:

Պարշինը նշել է, որ եթե հարազատները համաձայն չլինեն նման որոշման հետ, ապա գործն ամեն դեպքում կհարուցվի հանգուցյալի անմեղությունն ապացուցելու համար:

Հիշեցնենք, որ Մոսկվայում անցյալ տարի սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ որոշվում էր հետմահու քրեական գործ հարուցելու հարցը՝ «Խոշտանգումներ», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների դրդում» հոդվածներով: Քննիչները ենթադրում էին, որ տղամարդու պահվածքը կարող էր նրա սպանության դրդապատճառ դառնալ:

Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.