armenpress.am: Վրաստանի իշխանությունները որոշել են 600 հազար եվրո հատկացնել ՌԴ-ից տարանցիկ թռիչքների սուբսիդավորման նպատակով, ոչ թե զբոսաշրջության զարգացման, այլ Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին օգնելու համար: Այդ մասին, օգոստոսի 2-ին հայտնել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով կառավարության նիստից առաջ կայացած բրիֆինգում:
«Սա շատ պարզ որոշում Է, որը կապված Է Վրաստանի քաղաքացիների հանդեպ մեր տարրական պատասխանատվության ու պարտականության հետ: Ձեզ հայտնի Է, որ Վրաստանի շատ քաղաքացիներ են ապրում Ռուսաստանի Դաշնությունում: Ամռան տարեշրջանում նրանցից շատերը պլանավորում Էին եւ պլանավորում են վերադառնալ Վրաստան եւ ամառն անցկացնել ընտանիքի հետ:
Շատ կարեւոր Է՝ օգնել մեր քաղաքացիներին, երբ նման խնդիրներ (ուղիղ չվերթների արգելք) են ծագում, մանավանդ երբ այդ խնդիրները ծագում են նրանցից չկախված պատճառներով»,- ասել Է Բախտաձեն: Նրա խոսքով՝ իշխանությունների մտքով չի Էլ անցել այդ փոքր գումարով օգնել զբոսաշրջությանը: «Ի՞նչ եք կարծում՝ 600-հազարանոց օգնությամբ կարելի Է հաղթահարել այն խնդիրը, որն ստեղծվել Է վրացական զբոսաշրջության ոլորտում»,-հավելել Է Բախտաձեն: