Վրաստանի մերձափնյա տարածքում Սև ծովի ջրի որակը վատացել է |shantnews.am|

shantnews.am։ Սև ծովի ափին, Աջարիայի ամբողջ տարածքում թույլատրվում է լողալ: Այս մասին գրված է ծովային մանրէաբանական լաբորատոր հետազոտության մեջ, որը յուրաքանչյուր 10 օրվա ընթացքում հրապարակում է Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը:

Վարչությունն այսօր հրապարակել է հուլիսի 25-ին արված ծովային հետազոտության արդյունքները: Հետազոտությունը ցույց է տվել, որ ջրում բակտերիաների առկայությամբ ամենաաղտոտվածը Բարցխանի բնակավայրի տարածքում է և հասնում է 9 000-ի, մինչդեռ հունիսին, նույն հետազոտությունների համաձայն, այս ցուցանիշը նույն տարածքում 7 000 էր:

Աջարիայի ափին ծովային ջուրն ամենամաքուրն է Գոնիոյի և Կվարիաթիի ափերին, ինչպես նաև Մախինջաուրի և Մծվանե Կոնցխի հատվածներում, իսկ ամենաաղտոտվածը՝ Բարցխանի և Թամարի բնակավայրերի ափերն են:

Նշենք՝ այս ուսումնասիրությունը սահմանում է ծովային ջրերում հիվանդություն առաջացնող բակտերիաների և վիրուսների քանակի նորման: Աղտոտման ամենաբարձր մակարդակը 10 հազար է: Եթե այդ թիվը գերազանցվի, ապա ծովի ջուրը վտանգավոր կլինի առողջության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.