Վրաստանի փորձագետները նոր տվյալներ են հրապարակել սևծովյա ջրի որակի մասին |shantnews.am|

shantnews.am։ Վրացի փորձագետները սևծովյա ափին ստուգել են ջրի որակը և հայտարարել, որ այն բավարարում է կենսաբազմազանության և մետաղների բաղադրության առումով ընդունված չափանիշները։ 

Հիշեցնենք, որ ըստ Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչության կողմից օգոստոսի 1-ին հրապարակված տվյալների՝ հուլիսի 25-ին արված ծովային հետազոտության արդյունքներով՝ ջրի որակի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ վատացել էր: Ջրում բակտերիաների առկայությունը Վրաստանի առափնյա տարբեր վայրերում հունիս ամսվա համեմատ 1000-ից հասել է 9000-ի:

Դա այն դեպքում, երբ աղտոտվածության ամենաբարձր մակարդակը 10 հազարն է: Այս մասին գրված է ծովային մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքների մեջ, որը յուրաքանչյուր 10 օրը մեկ հրապարակում է Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը:

Այդուամենայնիվ, գործակալությունը Սև ծովի Աջարիայի ամբողջ տարածքում թույլատրել է լողալ՝ համարելով ջուրն անվտանգ: Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարությամբ՝ Սև ծովում կատարած հետազոտությունների համաձայն՝ հայտնաբերված բոլոր կոշտ թափոնների 83% -ը կազմում է պլաստիկն ու միկրոկլաստիկը:

Խնդրի դեմ պայքարի նպատակով Վրաստանի իշխանութնունները 2018 թվականի հոկտեմբերի 1-ից երկրում արգելել էին թափանցիկ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների, իսկ 2019-ից՝ բոլոր տեսակի պլաստիկ տոպրակների օգտագործումն ու վաճառքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.