ՌԴ ՊՆ ինքնաթիռները շարունակում են հանգցնել Սիբիրում մոլեգնող հրդեհը |shantnews.am|

shantnews.am: Սիբիրում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի ՊՆ ինքնաթիռները:

Դրանք 26 թռիչք են իրականացրել Կրասնոյարսկի երկրամասում և օրական շուրջ 1000 տոննա ջուր բաց թողել:

Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ հնարավոր է եղել մարել հրդեհի շուրջ 60 օջախ: Սակայն հրդեհի հարյուրավոր այլ օջախներ արդեն հասցրել են գրավել ավելի քան 3 մլն հեկտար տարածք: Առավելապես տուժել են Իրկուտսկի մարզը, Կրասնոյարսկի երկրամասը և Յակուտիան: Ավելի քան 800 բնակավայր հայտնվել է ծխի գոտում: Ծուխը տարածվելով հասել է նույնիսկ Ալյասկա և Կանադա:

Մասնագետների կարծիքով՝ այս հրդեհը կարող է բնապահպանական լուրջ աղետի հանգեցնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.