Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնեցրել է օգոստոսի 10-ին կայանալիք ընդդիմության ցույցը |pastinfo.am|

pastinfo.am: Տարածաշրջանային անվտանգության մայրաքաղաքային դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Վասիլի Օլեյնիկը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի խումբ քաղաքացիների և կազմակերպիչ Ելենա Ռուսակովայի հետ` օգոստոսի 10-ին, ժամը 14: 00-ից մինչև 16: 00 անցկացնել հավաքույթ Մոսկվայի Սախարով պողոտայում: Մասնակիցների հայտարարված թիվը 100 հազար մարդ է:

Ավելի վաղ, «Яблоко» կուսակցության կողմից Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածու Ռուսակովան, հայտարարել է, որ անկախ թեկնածուների «թույլտվության համար» հանրահավաքի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին կայացանալիք հանրահավաքի վերաբերյալ կազմակերպիչների և քաղաքապետարանի բանակցությունները անարդյունավետ ավարտ են ունեցել, և դիմումը հետ է կանչվել:

Ընդ որում, ավելի ուշ Ելենա Ռուսակովան հայտարարություն է արել, որ օգոստոսի 10-ի հանրահավաքի հաստատման վերաբերյալ տեղեկատվությունը ճիշտ չէ, և որ նա ոչ մի փաստաթուղթ չի ստացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.