Թույլ չենք տալու խաթարել ներքին միասնականությունը, անհրաժեշտության դեպքում՝ դիմելու ենք կոշտ միջոցների. Վիտալի Բալասանյան |aysor.am|

aysor.am: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս: Առաջին անգամ այս հող ու ջրի իսկական տերերը մի խումբ բախտախնդիրների պատճառով ոչ միայն երկրում սահմանադրական կարգի տապալման, այլև պետության և պետականության գոյության կորստի իրական վտանգ են տեսնում:

Թող անհամեստություն չլինի, բայց 2012թ.-ին ժողովրդի վստահության քվեի շուրջ մեկ երրորդը ստացած նախագահի թեկնածուս արդյոք չէր կարո՞ղ հանրային դժգոհությունների ալիքն ուղղորդել հանրահավաքների և ցույցերի կազմակերպմանը, թե՞ առիթ գտնելն էր դժվար:

Չենք արել, քանի որ շատ լավ գիտակցել ենք դրա վտանգավոր հետևանքներն ու մեր պատասխանատվության աստիճանը, քանի որ դա չէր 1988թ.-ի Արցախյան շարժման նպատակը, դրա համար չէինք մի կտոր չոր հաց կիսելով 1991-94թթ.-ին ազգային- ազատագրական պայքար մղում:

Քանի որ հարգել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու մեր բոլորի հավաքական կամքը, ոչ թե պաշտոնակռիվ տալու անհեռանկար ճանապարհը: Մեր երկրում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ, ուստի ընտրություններից հետո, անկախ զբաղեցրած պաշտոնից, կրկին շարունակել եմ իմ ծառայությունը՝ իմ բաժին ներդրումն ունենալով Արցախի զարգացման գործում:

Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների:

Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին:

Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները», – ասված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.