Սպասում եմ, որ ինձ կձերբակալեն. Նիկա Գվարամիա |aliq.ge|

aliq.ge։ Ռուսթավի 2-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է՝ սպասում է, որ իրեն կձերբակալեն: Այսօր Նիկա Գվարամիան պաշտոնական դիրքի չարաշահման համար դատարան է գնացել հարցաքննության: Գվարամիայի խոսքով ինքն անմեղ է, ցանկացած հարցի կպատասխանի:

«Խոսքը վերաբերում է 2015 թվականի տնտեսական և ֆինանսական գործողություններին, ինչը, ըստ նրա, ֆինանսական ղեկավարների գործն է: Ինչ հիշում եմ, բոլորը կասեմ: Ես գիտեմ, որ հանցանք չեմ գործել: Եթե ուզենայի էլ հանցանք գործել, հետքը չէի թողի, քանի որ իրավաբան եմ ու լավ իրավաբան»,- հայտարարել է Գվարամիան:

Ռուսթավի 2-ի 9 տոկոս բաժնեմաս ունեցող նախկին սեփականատեր Նինո Նիժարաձեի փաստաբանը գլխավոր դատախազությունում Նիկա Գվարամիայի դեմ բողոք էր ներկայացրել: Նիժարաձեն պահանջում է հետաքննություն սկսել հեռուստաընկերության տնօրենի նկատմամբ պաշտոնական դիրքի չարաշահելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.