Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է։
«Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա, և ծովում լողալու արգելքը հանվել է։
Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը»,-ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Վրաստանում ՀՀ դեսպանություն