tert.am։ Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զոհաբերի երկրի հետ հարաբերություններն Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման պատճառով: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիայի անվտանգությունը նաև ՆԱՏՕ-ի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն է հանդիսանում: Չկա ոչ մի ապացույց, որ С-400-ները սպառնալիք են ներկայացնում (ամերիկյան F-35 կործանիչների համար): Հուսով եմ, որ Թրամփը, ճիշտ մոտեցում ցուցաբերելով С-400-ների հարցում, չի զոհաբերի մեր հարաբերությունները»,- ասել է Էրդողանն Անկարայում թուրք դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ С-400-ների գնումը ոչ թե ռազմավարական, այլ առևտրային հարց է:
«Մենք առաջարկել ենք ԱՄՆ-ին քննարկումներ բոլոր մակարդակներում, սակայն պատասխան չենք ստացել»,- հավելել է Էրդողանը: