Թբիլիսին հայտարարություն է տարածել ռուս-վրացական պատերազմի 11-րդ տարին լրանալու կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի 11-րդ տարվա կապակցությամբ, ուր նշված է, որ ռազմական լայնածավալ ներխուժման արդյունքում Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի անքակտելի երկու շրջանները՝ Աբխազիան ու Հարավային Օսիան:

«Ռազմական ագրեսիան 11 տարի առաջ իրականացվել է՝ ամբողջովին անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Դա փորձ էր ուժի միջոցով փոխել ինքնիշխան պետության սահմանները, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համակարգին և եվրոպական անվտանգությանն ընդհանրապես», – հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը, նշելով, որ Ռուսաստանը մինչև հիմա չի կատարում Եվրամիության օժանդակությամբ 2008-ի օգոստոսի 12-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի դրույթները՝ շարունակելով խախտել միջազգային պարտավորությունները:

2008-ին, պատերազմից հետո, Մոսկվան ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.