Զելենսկին Պուտինին հորդորել է ներազդել Դոնբասի անջատականների վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել ներազդել Դոնբասի ռուսամետ անջատականների վրա՝ կանխելու համար բռնությունները:

Հեռախոսազրույցի մասին անձամբ հայտնել է Զելենսկին՝ ուկրաինական բանակի հրամանատարության հետ կայացած խորհրդակցությունից հետո: Խորհրդակցությունը հրավիրվել էր շփան գծում իրավիճակի հերթական սրացման հետ կապված: Երեկ ռուսամետ անջատականների գնդակոծությունների հետևանքով ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել:

«Ես անհապաղ զանգել եմ Պուտինին: Ես նրան ասել եմ, որ դա չի մոտեցնում մեզ խաղաղությանը: Ես խնդրել եմ, որ նա ներազդի մյուս կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն մեր մարդկանց սպանությունները», – այսօր կայացած ճեպազրույցում ասել է Զելենսկին՝ հավելելով, թե Պուտինը խոստացել է որոշ քայլեր ձեռնարկել:

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իրավիճակի սրացման պատճառով հնարավոր է հետաձգի իր այցը Թուրքիա: Նա հայտնել է, որ Դոնբասի հարցով բանակցություններ են նախատեսվում Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Հուլիսի 21-ին Ուկրաինայի արևելքում հերթական հրադադարն էր հայտարարվել, բայց կրակոցները չեն դադարել: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.