panarmenian.net: Օգոստոսի 3-ին Մոսկվայում տասնյակ հազարավոր ընդդիմադիր ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում ավելի քան 1000 մարդ է բերման ենթարկել, հայտնել են ռուսաստանյան ԶԼՄ-ները։
Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ և բռնություն է գործադրվել՝ հիմնականում ծեծել են մահակներով:
Իշխանությունը նախազգուշացրել էր, որ ձեռնարկելու է «բոլոր անհրաժեշտ միջոցները չարտոնված հանրահավաքը կասեցնելու համար»։
Սա սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշման դեմ բողոքի երկրորդ զանգվածային գործողությունն էր, նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին, որի ընթացքում բերման էր ենթարկվել ավելի քան 1300 մասնակից:
Ավելի ուշ Եվրոպական միությունը, ԵՄ առանձին երկրներ և մի շարք միջազգային կառույցներ ցուցարարների նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություններ են տարածել՝ որակելով ՌԴ իշխանությունների այս գործողությունները որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ:
Վերջիններս պահանջել են նաև ազատել բերման ենթարկվածներին: